ԳԳայանե Թամամյան

Մեկնարկում է արցախցիների սոցիալական աջակցության նոր ծրագիրը. Թանդիլյանը մանրամասներ է հայտնել

Մեկնարկում է արցախցիների սոցիալական աջակցության նոր ծրագիրը. Թանդիլյանը մանրամասներ է հայտնել

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ մեկնարկում է 4 ամսով 68-հազարական դրամ սոցիալական աջակցության ծրագիրը:

 

«Սիրելի՛ արցախցիներ,

 

Փետրվարի 25-ից մեկնարկում է արցախցիների սոցիալական աջակցության նոր ծրագիր, որի շրջանակներում, Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված մեր հայրենակիցները առաջիկա 4 ամիսների ընթացքում կստանան ուղիղ դրամական աջակցություն` ամսական 68.000 դրամի չափով՝ առցանց դիմում գրելու միջոցով։ Բացառություն կկազմեն 18-63 տարեկան հաշմանդամության խումբ չունեցող տղամարդիկ։

 

63 տարին լրացած կենսաթոշակառուներն ու 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք դիմում գրելու կարիք չեն ունենա. նրանք աջակցությունը կստանան իրենց կենսաթոշակի/նպասի հետ մեկտեղ՝ այն եղանակով, ինչպես ստանում են կենսաթոշակը/նպաստը։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

 
- Դիմումները շահառուները կլրացնեն մեկ անգամ՝ 4 ամիսների համար։ Եթե անձի կարգավիճակի փոփոխություն լինի, տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով կարտացոլվի համակարգում՝ ներկայացնելով համապատասխան կարգավորումը։
 

- Կանայք աջակցությունը կստանան՝ անկախ աշխատելու/վարձու աշխատող լինելու հանգամանքից: 

 

Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում ենք փետրվարի 25-ից մեկնարկող ծրագրի համար փորձել լրացնել ինքնուրույնաբար։ Հնարավորինս պարզեցրել ենք դիմումն առցանց լրացնելու եղանակը։

 
Հարցերի դեպքում մեր աշխատակիցները, ինչպես միշտ, պատրաստ կլինեն աջակցել ձեզ»,- գրել է Մանե Թանդիլյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում