ԼԼիլիթ Գասպարյան

Էկոնոմիկայի նախարարը ցավակցություն է հայտնել Սերգո Կարապետյանի մահվան առիթով

Էկոնոմիկայի նախարարը ցավակցություն է հայտնել Սերգո Կարապետյանի մահվան առիթով

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ցավակցություն է հայտնել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան առիթով:

 

«Խորը ափսոսանքով տեղեկացա գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան մասին։

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից հայտնում եմ մեր անկեղծ ցավակցությունը Սերգո Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին։

 

Կորստի այս ծանր պահին ընդունեք մեր վշտակցությունն ու զորակցությունը»,- ասված է Վահան Քերոբյանի ցավակցական ուղերձում: 
 

Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում