ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը գործնական քայլեր է սպասում ԱՄՆ-ից

Իրանը գործնական քայլեր է սպասում ԱՄՆ-ից

Իրանը 2015 թվականին կնքված միջուկային գործարքի կողմերից ցանկանում է տեսնել գործողություն, այլ ոչ թե դատարկ խոսքեր: Նման հայտարարություն է արել իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարությանը, ըստ որի՝ ամերիկյան վարչակազմը հույս ունի վերադառնալ միջուկային համաձայնագրին՝ հայտնում է Reuters-ը:

«Մենք լսել ենք շատ հաճելի խոսքեր և խոստումներ, որոնք գործնականում չեն իրականացվել, ավելին՝ հակառակն ենք տեսել: Բառերն ու խոստումներն անիմաստ են: Այս անգամ մենք ցանկանում  ենք տեսնել իրական քայլեր»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:

Լուրջ քայլերի է սպասում նաև աշխարհը, և հատկապես, Եվրոպան: Բոլորը հուսով են, որ նախագահ Բայդենը ԱՄՆ-ին կվերադարձնի Իրանի միջուկային գործարքին, որը կնքվել էր նախագահ Բարաք Օբամայի օրոք և նախատեսում էր Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում: ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը դուրս եկավ պայմանագրից և վերականգնեց պատժամիջոցները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում