ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիայի խորհրդարանը հաստատեց անջատողականության դեմ պայքարի օրենքը

Ֆրանսիայի խորհրդարանը հաստատեց անջատողականության դեմ պայքարի օրենքը

Ձայների 347 կողմ, 151 դեմ հարաբերությամբ՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անջատողականության դեմ պայքարի մասին» օրինագիծը: Հաջորդ փուլը Սենատն է, որտեղ լսումներ տեղի կունենան մարտի վերջին: Օրինագիծը կարող է հաստատվել այս տարվա գարնանը՝ գրում է euronews-ը:

Հաստատված օրինագծի նպատակն է խստացնել երկրում իսլամիստների դեմ պայքարը: Ակնկալվում է ուժեղացնել մզկիթների, դպրոցների և մարզական ակումբների վերահսկողությունը՝ Ֆրանսիան իսլամիստներից պաշտպանելու և ֆրանսիական արժեքները պահպանելու համար:

Փարիզը պատրաստվում է նաև ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել բռնությունն արդարացնող, ինչպես նաև ամուսնություն պարտադրող փորձերի համար: Այն նախատեսում է նաև պետական ​​մարմինների չեզոքության ապահովում, պայքար ինտերնետում ատելության տարածման դեմ, հսկողություն տնային կրթության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ:

Օրինագծի տեքստը քննադատության ալիք է առաջացրել թե՛ աջ, թե՛ աջ ծայրահեղական կուսակցությունների շրջանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում