ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ ևս մեկ համաձայնագրից

Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ ևս մեկ համաձայնագրից

Ուկրաինայի նախարարների կաբինետը չորեքշաբթի տեղի ունեցած նիստում որոշում է ընդունել երկիրը դուրս բերել փոստային և էլեկտրական հաղորդակցությունների ոլորտում միջպետական ​​հարաբերությունների համակարգման մասին ԱՊՀ համաձայնագրից՝ հաղորդում է РИА Новости-ն:

Ըստ փաստաթղթի, որը կնքվել է 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշքեկում, կողմերը պարտավորվում էին համակարգել իրենց գործողությունները կապի ծառայությունների մատուցման ոլորտում:

Ավելի վաղ Ուկրաինան միակողմանիորեն խզել էր Ռուսաստանի ու ԱՊՀ-ի հետ կնքված մի շարք համաձայնագրեր ու պայմանագրեր: 2019 թվականի ապրիլի 1-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դադարեցվել է բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագիրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում