ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը որոշել է պայքարել ԱՄՆ-ի ռասիստների դեմ

Բայդենը որոշել է պայքարել ԱՄՆ-ի ռասիստների դեմ

Գերակշռող սպիտակամորթները վտանգավոր են հասարակության համար և նրանց շարժումն ահաբեկչական ամենամեծ սպառնալիքն է Միացյալ Նահանգների ներսում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Սպիտակ գերակշռողների ու աջ ծայրահեղական, ռասիստական ​​«Կու կլուքս կլան» կազմակերպության անդամների կողմնակիցներին նախագահն անվանել է «Ամերիկայի ամենավտանգավոր մարդիկ»՝ գրում է ТАСС-ը:

Ավելի վաղ Բայդենն իր վարչակազմին հանձնարարել էր խստացնել ներքին ծայրահեղականության դեմ պայքարը և համոզված է, ոստիկանության ֆինանսավորումը պետք է ոչ թե կրճատել, այլ՝ ավելացնել՝ հասարակությանը վստահելի և արհեստավարժ իրավապահներով ապահովելու համար:

Նախագահը նաև կարևորել է ԱՄՆ-ում համակարգային ռասիզմի դեմ պայքարի և ոստիկանական ուժերում ավելի շատ աֆրոամերիկացիների ու իսպանախոսների հավաքագրելու անհրաժեշտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում