ՄՄարիամ Մխիթարյան

Վանի դատախազությունը ձերբակալել է քուրդ լրագրողների

Վանի դատախազությունը ձերբակալել է քուրդ լրագրողների

Վանի դատախազությունը ձերբակալել է քուրդ լրագրողների, որոնք լուսաբանել են տեղի բնակիչների նկատմամբ թուրք զինվորականների անօրինականությունները` հայտնում է ermenihaber-ը։

Քրդական Mezoptamya և Jinnews լրատվական գործակալությունների թղթակիցներ Ադնան Բիլենը, Ջեմիլ Ուղուրը, Շահրիան Աբին, Նազան Սալան և Զեյնեփ Դուրգութը 2020 թ․ հոկտեմբերի 9-ին անդրադարձել էին զինվորականների կողմից երկու քաղաքացիների ձերբակալությանը։ Թուրք զինվորականները նրանց ուղղաթիռ էին նստեցրել, իսկ հետո ցած նետել։ Ձերբակալվածներից մեկը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում, մյուսը՝ 20 օր կոմայի մեջ մնալուց հետո մահացել էր։

Լրագրողները մեղադրվել են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչական քարոզչություն կատարելու համար: Նրանց մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։

Մեղադրական եզրակացության մեջ նշված է նաև, որ վերոնշյալ քրդալեզու հարթակների միջոցով քարոզվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության գործունեությունը, ուստի պահանջվել է դադարեցնել այդ լրատվամիջոցների գործունեությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում