Ձյան և մերկասառույցի պատճառով արգելափակման մեջ ընկած 270 մարդատար ավտոմեքենա դուրս է բերվել խցանումից

Ձյան և մերկասառույցի պատճառով արգելափակման մեջ ընկած 270 մարդատար ավտոմեքենա դուրս է բերվել խցանումից

Հոկտեմբերի 27-ին, 28-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ին՝ կեսօրից հետո, 29-ից 31-ը սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյուն: Օդի ջերմաստիճանը ամսի 27-29-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Հոկտեմբերի 30-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում` հոկտեմբերի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ կեսօրից հետո, 29-31-ը սպասվում է անձրև: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Գորիսի և Մեղրու տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ ձյուն է տեղում: Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, Աշոցքի, Գավառի, Տաշիրի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Աբովյանի տարածաշրջանում Թալին-Մաստարա ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Տեղացող ձյան հետ գիշերվանից շարունակվում են ճանապարհների մաքրման աշխատանքները, այժմ էլ ճանապարհաշինական ընկերությունները շարունակում են աղով, ավազով մշակումներ իրականացնել: Իսկ երեկ երեկոյան փրկարարները Դիլիջանի ոլորաներում՝ թունել չհասած, խցանումից դուրս են բերել ձյան և մերկասառույցի պատճառով արգելափակման մեջ ընկած 85 բեռնատար, 5 ավտոբուս, 10 միկրոավտոբուս և 170 մարդատար ավտոմեքենա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում