ՆՆարեկ Սահակյան

Հայկական կողմին փոխանցված 106 զինծառայողի մարմիններն անճանաչելի են. ԱՀ ԱԻՊԾ

Հայկական կողմին փոխանցված 106 զինծառայողի մարմիններն անճանաչելի են. ԱՀ ԱԻՊԾ

Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին էր փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյուն:

Ինչպես հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն, Արցախի փրկարարներն ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ: Բոլորն անճանաչելի են: Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից:
 

Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում է եղել ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Նախարարը հավաստիացրել է, որ զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնումների ուղղությամբ ձեռնարկվում է հնարավոր ամեն քայլ՝ նշելով, որ բանակցություններն առաջիկայում ևս կշարունակվեն: Նա նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ծնողներին, մաղթել ուժ և համբերություն՝ համազգային ցավին դիմակայելու համար:
 

Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է:
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում