ՀՀովհաննես Վարդանյան

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը հետաձգվել է

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը հետաձգվել է

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG)  հայտարարել է տարվա օրացուցային ծրագրում կատարված  կարևոր փոփոխության մասին, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Խոսքը վերաբերում է Քաթարի Դոհայում  սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության  փուլի անցկացման ժամկետին։ Այն  առանձնանում էր այնքանով, որ մրցանակներից բացի խաղարկվելու էին նաև օլիմպիական ուղեգրեր:

Ստուգատեսը պետք է անցկացվեր մարտի 10-13-ը: Նշվում է, որ ժամկետի մասին ֆեդերացիան կհայտարարի ավելի ուշ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում