ԼԼիլիթ Սեդրակյան

Տեղահանվածների իրավունքների խախտումների վերաբերյալ դիմումներին ընթացք տալու համար ստեղծվել է աշխատանքային խումբ

Տեղահանվածների իրավունքների խախտումների վերաբերյալ դիմումներին ընթացք տալու  համար ստեղծվել է աշխատանքային խումբ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի 15.02.2021 թ. հրամանով՝ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ դիմումների, մամուլում տարածված կամ կապի միջոցներով ստացված տեղեկությունների ուսումնասիրության և ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ հաղորդումների գրանցումն ու ընթացքավորումը համակարգելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հայտնում են ԱՀ դատախազությունից: 

Համաձայն հրամանի` խմբի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կիրականացնի գլխավոր  դատախազ Գ. Ներսիսյանը, իսկ խումբը կղեկավարի գլխավոր դատախազի տեղակալ Ն. Հարությունյանը: Խմբում ներգրավված են գլխավոր դատախազության բաժինների պետեր, քաղշրջդատախազներ:

Հաղորդումների քննարկման արդյունքները և կայացված որոշումները օպերատիվ կերպով կլուսաբանվեն ինչպես դատախազության պաշտոնական կայքէջում, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցներով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում