ԴԴավիթ Մուրադյան

Իրանի ու Ռուսաստանի ռազմանավերը զորավարժության ընթացքում կրակ են բացել ծովային թիրախների ուղղությամբ

Իրանի ու Ռուսաստանի ռազմանավերը զորավարժության ընթացքում կրակ են բացել ծովային թիրախների ուղղությամբ

Իրան-Ռուսաստան «Համակցված ծովային անվտանգության գոտի 2021» զորավարժությունների առաջին փուլը մեկնարկել է երկու երկրների ռազմանավերի կրակոցներով՝ ծովում երկու կանխորոշված թիրախների ուղղությամբ: Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն` այսօր առավոտյան Իրանի ու Ռուսաստանի ծովային զորամիավորները, շարժվելով Հնդկական օվկիանոսի հյուսիսային ուղղությամբ, իրականացրել են ծովային զորավարժության առաջին փուլը:

Իրանական և ռուսական ռազմանավերի ստորաբաժանումները «Ջամարան» համաիրանական կործանիչի հրամանատարությամբ և տարբեր զենքերի կիրառմամբ կրակ են բացել ծովում կանխորոշված թիրախների ուղղությամբ: 

Զորավարժության բոլոր փուլերն իրականացվելու են Իրանի բանակի ռազմածովային ուժերի ուղղաթիռների վերահսկողությամբ: Իրան-Ռուսաստան «Համակցված ծովային անվտանգության գոտի 2021» զորավարժությունները մեկնարկել են այսօր առավոտյան՝ Հնդկական օվկիանոսի հյուսիսում և Օմանի ծովում: Ռազմական միջոցառումը տևելու է երկու օր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում