ՄՄարիամ Մխիթարյան

Լատվիան դադարեցրել է ևս մեկ ռուսական հեռուստաալիքի հեռարձակումը

Լատվիան դադարեցրել է ևս մեկ ռուսական հեռուստաալիքի հեռարձակումը

Ռուսաստանը քննադատել է Լատվիայում Россия-РТР հեռուստաալիքի հեռարձակման դադարեցումը: Հեռարձակման արգելքն ուժի մեջ կմտնի կեսգիշերից, այն անհասանելի է դառնում մալուխային ցանցերում՝ հաղորդում է РИА Новости-ն: Россия-РТР-ը կփոխարինվի «1+2» հեռուստաալիքով:

Ռուսական կողմը հայտարարել է, որ Բալթյան երկրների իշխանությունները բազմիցս խոչընդոտել են ռուսական լրատվամիջոցների աշխատանքը: Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ Բալթյան երկրներում ԶԼՄ-ների հետապնդման դեպքերը, «հստակ ցույց են տալիս, թե գործնականում ինչ են իրենցից ներկայացնում ժողովրդավարության և խոսքի ազատության սկզբունքներին Վիլնյուսի, Ռիգայի ու Տալլինի հավատարմության մասին հայտարարությունները»:

Լատվիական Tet կաբելային օպերատորը փետրվարի 1-ից դադարեցրել է ռուսական խոշոր հեռուստաալիքների՝ ПБК (Բալթյան երկրներում առաջին ալիքի հաղորդումների հեռարձակողը), НТВ Мир, Рен ТВ Балтия, Кинокомедия-ի և Киномикс-ի հեռարձակումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում