ՆՆարե Թադևոսյան

«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ». պրեմիերա Կամերային երաժշտության տանը

«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ».  պրեմիերա Կամերային երաժշտության տանը

Փետրվարի 16-ին՝ 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» (դաշնամուրի և երգչախմբի համար) ստեղծագործության համերգային կատարման պրեմիերան՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Արմեն Բաբախանյանի։ Խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան։

«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» նախագծի աշխատանքները սկսվել են դեռևս 2020 թվականի մայիսից։ Ստեղծագործական կազմում՝ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյան, դաշնակահար Արմեն Բաբախանյան, ռեժիսոր Նարինե Մալյան, խմբավար Սոնա Հովհաննիսյան, արվեստի մենեջեր, պրոդյուսեր Անուշ Քոչարյան։

Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում