ՄՄարիամ Մխիթարյան

Ֆայիզ Սարաջը հեռացել է Լիբիայից և այլևս չի վերադառնա

Ֆայիզ Սարաջը հեռացել է Լիբիայից և այլևս չի վերադառնա

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջը հանձնարարել է իր տեղակալին՝ իշխանությունը պաշտոնապես փոխանցել  նոր Նախագահական խորհրդին և ընդմիշտ հեռացել է երկրից: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:

«Ֆայիզ Սարաջն այլևս չի վերադառնա Տրիպոլի, քանի որ Լիբիայում մնալու պատճառ չունի»,- ասել է աղբյուրը: Ազգային համաձայնության կառավարության ղեկավարի հետ երկիրը լքել են նաև նրա բոլոր խորհրդականները:

2011 թվականին Քադաֆիի սպանությունից հետո Լիբիայում հաստատվեց երկիշխանություն:

Արևելքում ՝ Տոբրուկ քաղաքում, իշխում է խորհրդարանը, որին աջակցում է Լիբիայի ազգային բանակի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը, իսկ արևմուտքում ՝ Տրիպոլիում, Ազգային համաձայնության կառավարությունը: Միաժամանակ, Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանն ակտիվորեն աջակցում է Թուրքիան, իսկ Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան աջակցում են Ազգային բանակին:

Փետրվարի սկզբին Լիբիայի հակամարտող կողմերը Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվեցին ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծել ժամանակավոր կառավարություն: Վարչապետ է նշանակվել Աբդել Համիդ ալ-Դբեյբան, իսկ նախագահական խորհուրդը գլխավորում է Մուհամեդ ալ-Մանաֆին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում