ՄՄարիամ Մխիթարյան

Հունական դիվանագիտությունը նյարդայնացնում է Թուրքիային

Հունական դիվանագիտությունը նյարդայնացնում է Թուրքիային

«Philia (Բարեկամության)» ֆորումը, որն Աթենքում միավորել է Միջերկրածովյան չորս պետություններին (Կիպրոս, Եգիպտոս, Ֆրանսիա և Հունաստան) և Պարսից ծոցի երեք երկրներին (Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ), ամենայն հավանականությամբ, նյարդայնացրել է Թուրքիային: Այս մասին տեղեկացնում է ekathimerini-ն:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը խիստ է արձագանքել հանդիպմանը: «Ցանկացած համաժողով, որում ներգրավված չեն Թուրքիան, որպես տարածաշրջանի առանցքային երկիր, և կիպրոսցի թուրքերը, չի կարող ստեղծել համագործակցության և բարեկամության արդյունավետ մեխանիզմ տարածաշրջանում առկա մարտահրավերները լուծելու համար»,- հայտարարել է Աքսոյը:

Թուրքիայի արտգործնախարարությանը զայրացրել են հատկապես մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի արած հայտարարությունները, որոնցում նա Թուրքիային մեղադրել է բռնության սպառնալիքների և այն կիրառելու, այլ երկրներ ներխուժելու, ծայրահեղական գաղափարախոսություններին և ահաբեկչությանը սատարելու համար:

Հունաստանի կառավարությունը, սակայն, իր գոհունակությունն է հայտնել և՛ ֆորումի արդյունքներից, և՛ այլ դիվանագիտական քայլերից, որոնք վերաբերում են Իսրայելի հետ ավելի սերտ հարաբերություններին ու տարածաշրջանային այլ երկրների, օրինակ՝ Իրաքի  հետ դիվանագիտական շփումներին: Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը ուրբաթ հանդիպել է իր հույն գործընկեր` Նիկոս Դենդիասի, ինչպես նաև վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: 

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարությամբ Հունաստանին մեղադրել է «Լիբիայում իրավիճակի ապակայունացման, դեպի Սիրիա և Իրաք ահաբեկիչների համար միջանցք ստեղծելու փորձերի և Ադրբեջանի հետ կապված երկարամյա տարածքային հարցում լռության համար»: «Հունաստանը չպետք է անցնի չափերը և սկսի քննադատել Թուրքիայի մարդասիրական և ազնիվ քաղաքականությունը տարածաշրջանում,- նշված է հաղորդագրության մեջ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում