ԱԱրսեն Մկրտչյան

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի ականանետային անձնակազմերը, մարտական ​​վարժանքների շրջանակում, «Մարդակերտ» զորավարժարանում կրակային պատրաստության առաջադրանքներ են կատարել, հայտնում են ՌԴ ՊՆ-ից: 

Ռուս զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական ​​դիրքի բերելու հմտությունները: Բացի այդ, կատարելագործել են կրակի ընթացքում հաշվարկների արագությունը և նշանառությունը՝ նպատակային թիրախը խոցելու առումով:

Վերջին փուլում զինծառայողները կրակային պրակտիկ վարժություններ են կատարել դիտարկվող և չդիտարկվող թիրախների ուղղությամբ կրակային փակ դիրքերից:

Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության մեջ ներգրավվել է ռուս խաղաղապահ զորախմբի շուրջ 50 զինծառայող: 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում