ՆՆարե Թադևոսյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսական Վալադաոյի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսական Վալադաոյի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը
Փետրվարի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից: 
 
«Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց կոնգրեսականին իր առաքելությունը, որպես Ներկայացուցիչների պալատի անդամ վերսկսելու, ինչպես նաև Հայկական հարցերի կոնգրեսական հանձնախմբի համանախագահ ընտրվելու կապակցությամբ:
 
Դեսպան Ներսեսյանը մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիան, նկարագրեց պատերազմին հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը:
 
Այդ համատեքստում դեսպանն ընդգծեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը։
 
Զրուցակիցները կարևորեցին ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- հայտնում են դեսպանությունից

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում