ԼԼիլիթ Սեդրակյան

Էդգար Բաբայանը նոր ակումբ է տեղափոխվել

Էդգար Բաբայանը նոր ակումբ է տեղափոխվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը նոր ակումբ ունի:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` Բաբայանն առաջիկայում պաշտոնապես կդառնա «Ռիգայի» ֆուտբոլիստ`ստորագրելով ակումբի հետ պայմանագիրը: Փետրվարի 2-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան ԷդգարԲաբայանը հեռացել է դանիական «Հոբրո» ակումբից:

Բաբայանն անձամբ է վճարել իր հրաժարագինը և խզել գործող պայմանագիրը: Հայ ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Հոբրո»-ի կազմում մասնակցել է 10 հանդիման, դարձել 5 գոլի հեղինակ և կատարել 2 գոլային փոխանցում:

Բաբայանը «Հոբրո»-ին միացել էր 2017 թվականին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում