ՆՆարե Թադևոսյան

Չափումների միասնականության ապահովման և համապատասխանության գնահատման ոլորտների խնդիրների քննարկում էկոնոմիկայի նախարարությունում

Չափումների միասնականության ապահովման և համապատասխանության գնահատման ոլորտների խնդիրների քննարկում էկոնոմիկայի նախարարությունում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորությամբ փետրվարի 12-ին տեղի է ունեցել չափումների միասնականության ապահովման և համապատասխանության գնահատման որոլտներում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քննարկում։

Քննարկմանը մասնակցել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնյաները, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրենները, ինչպես նաև ոլորտը համակարգող` նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետը։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի համաձայն չափման միջոցների տեսակի հաստատման, ստուգաչափման գործընթաց՝ անցած չափման միջոցների կիրառման դեպքում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ արձանագրվող խնդիրները։

Քննարկվել են նաև օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներից համապատասխանության գնահատման նշանակված մարմիններում վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ արձանագրվող խնդիրները, «Հավատարմագրման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքներով և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված իրավակարգավորումները։

Քննարկման արդյունքում հստակեցվել են ներկայացված խնդիրների կարգավորմանն ուղղված հնարավոր իրավական լուծումները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում