ԱԱրսեն Մկրտչյան

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հեռավար հանդիպումը

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հեռավար հանդիպումը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը: 

Քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև այս տարվա հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի իրականացումից: 

Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը Մոսկվայում անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում