ՌՌոզա Խաչատրյան

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչները

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչները

ՀՖՖ նոր տեխնիկական տնօրենի նշանակումից և մարզչական խորհրդի ձևավորումից հետո հայտնի են դարձել նաև Հայաստանի՝ տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչների անունները:

Հայաստանի մինչև 19 տարեկանների (2003 թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը, որը նախկինում արդեն գլխավորել է Հայաստանի՝ տարբեր տարիքային հավաքականները, ընգրկված է եղել Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Օսեյանը նաև ընդգրկված է ՀՖՖ Տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդում:

Այս հավաքականը չպետք է շփոթել Հայաստանի մինչև 19 տարեկանների (2002 թ. ծնված ֆուտբոլիստների) այն հավաքականի հետ, որի գլխավոր մարզիչն է Ռազմիկ Գրիգորյանը, և որը 2020/2021 ընտրական փուլն անցկացնելու է 2021 թ. մարտին: Արտակ Օսեյանի գլխավորած հավաքականը 2021/2022 ընտրական փուլն անցկացնելու է 2021 թ. հոկտեմբերին:

ՀՖՖ տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդում, ինչպես նաև Հայաստանի Մ-21 հավաքականի մարզչական շտաբում  ընդգրկված ևս մեկ մարզիչ՝ Մհեր Միրումյանը, գլխավորելու է Հայաստանի մինչև 17 տարեկանների (2005 թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականը:

Հայաստանի մինչև 16 տարեկանների (2006 թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի  գլխավոր մարզիչ է նշանակվել Վահե Հարությունյանը, իսկ Հայաստանի մինչև 15 տարեկանների (2007 թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Գևորգ Պողոսյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում