ՄՄարիա Գաբրիելյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն առաջիկայում կդադարեցնի գործունեությունն ավագանիում

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն առաջիկայում կդադարեցնի գործունեությունն ավագանիում

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն ավագանու արտահերթ նիստում հայտնեց մոտ ապագայում իր գործունեությունն ավագանիում դադարեցնելու մասին:  

Նա նշեց, որ որոշումը պայմանավորված է առողջական խնդիրներով, ինչի պատճառով նաև ստիպված է եղել շատ անգամներ բացակայել ավագանու նիստերից:  

«Մոտ ապագայում ես, թերևս, այստեղ չեմ լինի: Չեմ կարող ասել, երբ դա տեղի կունենա, բայց  առաջիկա նիստերին ես կրկին բացակա կլինեմ, իսկ երբ վերջնական որոշում լինի, կտեղեկանաք, խնդրում եմ խիստ չդատել»,- ասաց Էյրամջյանը՝ հավելելով.

«Ներողություն եմ խնդրում մեր ընտրողներից, եթե ես ստիպված լինեմ ճանապարհի կեսից լքել իմ աշխատանքը, ներողություն եմ խնդրում կիսատ թողած գործերի համար: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևանի քաղաքապետին, իմ խմբակցությանը և ընդդիմադիր գործընկերներին, որոնց հետ կառուցողական գործակցություն ենք ծավալել»: 

Հայկ Մարությանը հստակեցրեց, որ խոսքն այս պահին հեռանալու մասին չէ, և առողջություն մաղթեց Սուրեն Էյրամջյանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում