ՎՎարդուհի Բալյան

Որևէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի և դատապարտելի արարք է. Մարության

Որևէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի և դատապարտելի արարք է.  Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է արել Ֆեյսբուքի էջում՝ անդրադառնալով Օղակաձև զբոսայգում հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանությունների զոհերի հուշարձանի պղծման փաստին:

 
«Այսօր առավոտյան տեղեկացանք, որ անհայտ չարագործները պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող՝ հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանությունների զոհերի հուշարձանը:
 

Որևէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի և դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից:

 

Երևանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ հպարտությամբ կրելով նաև երևանցի լինելու պատվաբեր կոչումը, և որևէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը:

 

Հուսով եմ, իրավապահ մարմինները արագ և համարժեք արձագանք կտան»,- գրել է Մարությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում