ՆՆարե Ոսկանյան

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ամփոփել է 2020-ը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ամփոփել է 2020-ը

Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ընդհանուր խորհրդատվական բնույթի գործառույթները շատ ավելի գերակշիռ են դարձել: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը: Նա ամփոփեց 2020 թվականին անձնական տվյալների պաշտպանության վիճակը Հայաստանում՝ նշելով.

«Նախորդ տարիների ընթացքում գրեթե ամեն տարի վարույթները կա՛մ կրկնապատկվում էին, կա՛մ առնվազն էականորեն ավելանում էին: Նախորդ տարի, 2019 թվականի համեմատությամբ, վարույթների թիվը գրեթե չի փոխվել: 83 վարույթ 2019-ին էր եղել, 80՝ 2020-ին: Վարույթներից 69-ը վերաբերել են ոչ թե կոնկրետ անձանց անձնական տվյալների պաշտպանությանը, այսինքն՝ մարդը դիմումի հիման վրա ակնկալել է տվյալների պաշտպանություն, այլ վերաբերել են ընդհանուր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց կողմից անձնական տվյալների մշակման իրավաչափության ստուգմանը»,- ասաց Հայրապետյանը:

2020 թվականին գործակալությունը 301 խորհրդատվություն է տրամադրել, որոնք վերաբերել են տարբեր թեմաների: Գերակշռել են համացանցում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ խորհրդատվությունները: Դրանք վերաբերել են ինքնության գողությանը, քաղաքացիների նկարների գողությանը և նրանց անունով կեղծ էջեր հեռացնելուն, տարբեր հավելվածների օգտագործմանը:

Նախորդ տարի գործակալությունը 75 տարբեր կարծիքներ է ներկայացրել տարբեր իրավական ակտերի վերաբերյալ, որոնք վերաբերել են անձնական տվյալների պաշտպանությանը:

«Սա կարևոր է, որովհետև այսպիսով անձնական տվյալների օրենսդրական դաշտը ներդաշնակեցվում և համապատասպանեցվում է անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներին: 2020 թվականի ընթացքում անձնական տվյալների նկատմամբ միջամտությունները, որոնք որպես կանոն կարող են արտահայտվել արտահոսքերի կամ տվյալների բազաների միջամտության ձևով՝ ոչ թե սերվերի կիբեռհարձակման ենթարկվելու, այլ օգտատիրոջը կոտրելու միջոցով»,- ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ դա կարող են անել, օրինակ, ֆիշինգի միջոցով՝ կեղծ նամակներ, կեղծ էլեկտրոնային հաղորդագրություններ, կեղծ շահումների հայտարարությունների պատրվակով մարդկանցից տվյալներ են կորզում, և մարդիկ էլ տրամադրում են իրենց գաղտնաբառը կամ մուտքանունը:

Հայրապետյանը նշեց, որ գործակալությունը կարևորել է նաև անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ուսուցումների իրականացումը, հրապարակվել են նաև ուղեցույցեր: 2021-ին հիմնականում շեշտադրումներ կլինեն ուսուցումների իրականացման վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում