ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփին մեղադրանք է ներկայացվել իմփիչմենտի լսումների ժամանակ

Թրամփին մեղադրանք է ներկայացվել իմփիչմենտի լսումների ժամանակ

ԱՄՆ նախկին նախագահը մեղադրվում է «Ապստամբության հրահրում» հոդվածի համար: Մեղադրող կողմը պնդում է, որ հունվարի 6-ին Վաշինգտոնում ցուցարարների առջև Թրամփի ելույթից հետո է ամբոխը գնացել Կապիտոլիում և հարձակվել շենքի վրա՝ հաղորդում reuters-ը:

Գլխավոր մեղադրողը՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյմի Ռասկինը, հայտարարել է, որ նախկին նախագահը կարող է ապագայում էլ փորձել բռնության կոչեր անել, եթե հիմա նրան չհեռացնեն:

Թրամփի հակառակորդները հակափաստարկներ էին ներկայացնում երկու օր՝ չորեքշաբթի և հինգշաբթի: Առաջարկվում է Թրամփին իմփիչմենթ հայտարարել հետին թվով, ինչը հնարավորություն կտա նրան զրկել նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:

Այժմ պաշտպանության հերթն է, որին տրվել է 16 ժամ՝ երկու օր, իմփիչմենթի դեմ արտահայտվելու համար: Այնուհետև կհաջորդեն սենատորների հարցերը, վկաների հնարավոր հարցաքննությունը և քվեարկությունը: Հայտնի չէ, թե Սենատը երբ է քվեարկելու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում