ԱԱրսեն Մկրտչյան

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

Փետրվարի 11-ին կատարվել է 58 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2546 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2370 դեպք: Կատարվել է 19 994 թեստավորում:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում