ԱԱրևիկ Աբելյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց վիրավորանքի և զրպարտության համար սահմանված փոխհատուցման չափերը փոփոխելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց վիրավորանքի և զրպարտության համար սահմանված փոխհատուցման չափերը փոփոխելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 72, դեմ 30, ձեռնպահ 2 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում է վիրավորանքի համար մինչև 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչև 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 մլն փոխարեն մինչև 10 մլն դրամ փոխհատուցման չափ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 109 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:

Օրինագծով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար պատժաչափերը՝ դավաճանության համար՝ մինչև ցմահ, լրտեսության համար՝ 15-20 տարի ազատազրկում:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը՝ կողմ 93, դեմ 1, ձեռնպահ 19 ձայներով: 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Հանրագրերի մասին»,«Առևտրի և ծառայությունների մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություների նախագիծը: 

ԱԺ-ն քվեարկությամբ մերժեց Կառավարության ներկայացրած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 45, դեմ՝ 46, ձեռնպահ 10 պատգամավոր: 

Նախագիծը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու և ոլորտը, կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային նոր մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելություն ապահովելու և այդպիսով ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ի հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում