ՄՄարիա Գաբրիելյան

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է իրանահայ գիտնականների

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է իրանահայ գիտնականների

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է իրանահայ գիտնականներ մաթեմատիկոս Մկրտիչ Թումանյանին, ֆիզիկոս Շանթ Բաղրամյանին և էլեկտրատեխնիկական գիտությունների պրոֆեսոր Գևորգ Կարապետյանին:

 

Հանդիպման սկզբում դեսպան Թումանյանը շնորհավորել է Իրանի ակադեմիայի կողմից ֆիզիկայի ոլորտում անցկացվող ամենամյա մրցանակաբաշխության հաղթող և ընթացիկ տարվա լավագույն երիտասարդ հետազոտող ճանաչված դոցենտ Շանթ Բաղրամյանին՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք և հաջողություններ:

 

Այնուհետև զրուցակիցները խոսել են կրթության և գիտության ոլորտում իրանահայ մասնագետների գործունեության և ունեցած ձեռքբերումների մասին: Հատկապես անդրադարձ է եղել երիտասարդ գիտնականների և տարբեր ոլորտների մասնագետների աշխատանքին, ինչպես նաև գիտության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

 
 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել ընդլայնված ձևաչափով կազմակերպել հանդիպում իրանահայ երիտասարդ գիտնականների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ:

 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում