ԼԼիլիթ Գասպարյան

Կյանքը միավորված համայնքներում

Կյանքը միավորված համայնքներում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է տեսանյութ, որը պատմում է միավորված համայնքներում կյանքի մասին:

 

Եղվարդում փոփոխություններն ակնհայտ սկսել են նկատվել համայնքի խոշորացումից հետո։ Այստեղ բարեփոխումներն արվում են ըստ անհրաժեշտության և առաջնահերթության, իսկ դրանք որոշում է ոչ թե համայնքի ղեկավարը, այլ բնակիչը։

 
Խոշորացման արդյունքում շահել են հիմնականում փոքր բնակավայրերը, որոնք նախկինում փոքր բյուջեի պատճառով չէին կարողանում լուծել կենսական անհրաժեշտության խնդիրներ։
 
Սուբվենցիոն ծրագրերով համայնքում վերանորոգվել և կառուցվել են նախակրթարաններ ու մանկապարտեզներ, երաժշտական դպրոցներ ու մշակույթի տներ
 
Էապես բարելավվել է ջրամատակարարման տևողությունն ու որակը
 
Համայնքում լուծվել է լուսավորության հարցը
 
Վերացվում են ճանապարհների անհարթությունները, ասֆալտապատվում փողոցները
 
Իրականացվում են կանաչապատում ու համայնքի արտաքին տեսքի բարելավում
 
Կանոնավոր աղբահանություն
 
Գործում է քաղաքացիների սպասարկման գրասենյակ
 
Երբ համայնքը զգում է կառավարության աջակցությունն ու իր բաժին աշխատանքի կարևորությունը, զարգանում է համաչափ ու արագ տեմպերով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում