ԴԴավիթ Մուրադյան

Աբխազիան ՌԴ-ին առաջարկել է բացել Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը

Աբխազիան ՌԴ-ին առաջարկել է բացել Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը

Աբխազիայի խորհրդարանը Ռուսաստանի Պետդումա է դիմել՝ հայտարարելով, որ հանրապետությունը պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին: Այս մասին հայտնել է Աբխազիայի խորհրդարանի միջազգային, միջխորհրդարանական և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Աստամուր Լոգուան՝ փոխանցում է Ինֆոտեկա 24-ը:

«Նախաձեռնությունը պատկանում է մեր կոմիտեին։ Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, ղարաբաղյան հակամարտության ընթացքին և ողջունում ենք տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- նշել է Լոգուան։

Պատգամավորի խոսքով՝ Աբխազիան մշտապես պատրաստակամություն է հայտնել իրավահավասար պայմաններով մասնակցել տարածաշրջանային մեծ նախագծերին: Լոգուան ասել է, որ հիմք ընդունելով այն, որ Արցախյան պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է անմասն մնա:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում