ԳԳայանե Թամամյան

Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միխայելա Ստոյկոսկան և սոցիալ-տնտեսական ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը։
 
Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի, սերտ համագործակցության և Հայաստանի նկատմամբ սրտացավ վերաբերմումքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։
 
Զրուցակիցները քննարկել են սահմանամերձ համայնքների աջակցության, գյուղական զբոսաշրջության, համայնքային կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի շրջանակներում արձանագրված ձեռբքերումները և ընթացիկ արդյունքները։
Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ՄԱԶԾ–ն Հայաստանի համար հանդիսանում է անչափ կարևոր գործընկեր, որի աջակցությամբ իրականացվող ծրագրերը ունեն կենսական նշանակություն Հայաստանի համայնքների համար և մշտապես աչքի են ընկնում հաջողված փորձով։
 
Նախարարը առանձնահատուկ կարևորել է նաև ՄԱԶԾ ներգրավվածությունը Արցախի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրում և Մարիյասինի հետ քննարկել պատերազմի արդյունքում տեղահանված քաղաքացիների սոցիալական ինտեգրմանն ուղղված աջակցության հնարավորությունները։
 
Դմիրտրի Մարիյասինը ևս շնորհակալություն է հայտնել նախարարին համատեղ աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար և վստահեցրել, որ ՄԱԿ–ի զարգացման ծրագրի աջակցությունը՝ ուղղված Հայաստանի բնակավայրերի կենսապայմանների բարելավմանը լինելու է շարունակական և ընդլայնելու է աշխարահագրությունը՝ ընդգրկելով նաև սահմանամերձ դարձած մարզերը։ Մարիյասինը ընդգծել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով և երկրին մաղթել տնտեսական կայունություն և առաջընթաց։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում