ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված նախագծերը

ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված նախագծերը

Խորհրդարանն այսօր ընդունեց երեկ քննարկած նախագծերը:

«Պետական սահմանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն:

Կառավարության ներկայացրած «Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 89 կողմ, 20 դեմ և 3 ձեռնպահ ձայնով:

Կառավարության ներկայացրած «ՀՀ հողային օրենգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 93 կողմ և 4 ձեռնպահ ձայնով:

Կառավարության ներկայացրած «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդունվեց 78 կողմ, 21 դեմ և 12 ձեռնպահ ձայնով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում