ԱԱրման Գալոյան

ԱԺ-ն ընդունեց «Քրեական դատավարության մասին օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն ընդունեց «Քրեական դատավարության մասին օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը

ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգիրք» օրենքի նախագիծը: Կողմ էր 85, դեմ՝ 2 և ձեռնպահ 4 պատգամավոր:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծով վարույթի ամրագրումը էլեկտրոնային է լինելու, մրցույթում հաղթող ընկերությունն արդեն մշակում է էլեկտրոնային ծրագիրը, որը թվայնացնելու է նախաքննության փուլը:

«Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք՝ ամրագրված է իրավունքի չարաշահման արգելքը: Մեր հանրությունը հիմա բավականին նյարդային վիճակով հետևում է մի շարք դատավարությունների, որտեղ բուն գործի քննությունն այդպես էլ չի սկսվում, որովհետև կողմերը իրականացնում են դասական իրավունքի չարաշահում»,- ասաց Բադասյանը:

Նախագծով նաև հնարավորություն է տրվում պահեստային դատավորի գաղափարը ներդնել՝ գործերի ծավալի բարդության դեպքում դատարանի նախագահին հնարավորություն է տրվում ընտրել դատավորի, ով մասնակցում է գործի քննությանը պասիվ դերում և բուն դատավորի փոփոխության դեպքում ստիպված չի լինում գործը նորից սկսել: Գործառույթների հստակ տարանջատում ևս առաջարկվում է: Ներդրվելու է փաստերի իրավական կանխավարկածի հստակ ինստիտուտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում