Զոհված օդաչուները հուղարկավորվեցին «Եռաբլուր» պանթեոնում

Զոհված օդաչուները հուղարկավորվեցին «Եռաբլուր» պանթեոնում

«Եռաբլուր» պանթեոնում զինվորական արարողակարգով հուղարկավորել են նոյեմբերի 12-ին խոցված «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ պանթեոնում էին ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ ու հարյուրավոր քաղաքացիներ:

Տեղի ունեցած սգո միտինգին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ մեր օդաչուներն ու մյուս հերոս նահատակները զրկել են մեզ սխալվելու իրավունքից:

Երեք օդաչուներն էլ ավարտել էին ՀՀ ՊՆ ռազմական ավիացիայի ինստիտուտը: Մայոր Սերգեյ Սահակյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ երեք որդի: Մյուս երկու օդաչուներն ամուրի էին։ Ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը՝ 25, լեյտենանտ Ազատ Սահակյանը 22 տարեկան էր:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում