ՄՄարիամ Մխիթարյան

Կիպրոսի հունական հատվածում փոխում են փողոցների թուրքական անվանումները

Կիպրոսի հունական հատվածում փոխում են փողոցների թուրքական անվանումները

Թուրքիայում նեղսրտել են Կիպրոսի Հանրապետության հունական հատվածում որոշ թուրքական անվանումներ ունեցող փողոցների անվանափոխություններից՝ հայտնում է ermenihaber-ը:

Թուրքական կողմը Կիպրոսի հույներին մեղադրում է 1974-ից առաջ կղզու հարավային հատվածի թուրքական թաղամասերին տիրանալու, այժմ էլ այդ թաղամասերի փողոցների անունները վերացնելու համար՝ մոռանալով, որ նույն թվականին Թուրքիան իրականացրեց և առ այսօր շարունակվում է Կիպրոսի գրեթե կեսի բռնազավթումը:

Անվանափոխվել է նաև Կիպրոսի Պաֆոս քաղաքի Թալեաթ փաշա պողոտան: Այն տեղի հայ համայնքի ջանքերով քաղաքային իշխանությունները շաբաթներ առաջ վերանվանեցին Արդարության պողոտա:  

Վերջերս անվանափոխվել են նաև Լառնակայի՝ նախկինում թուրքերով բնակեցված և 1910-ականներին անվանակոչված Բոզքուրթ (Գորշ գայլ) ու Ստամբուլ փողոցները: Վերջինը վերանվանվել է Կոստանդնուպոլսի փողոց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում