ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Բայդենին ճնշում գործադրել Թուրքիայի վրա

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Բայդենին ճնշում գործադրել Թուրքիայի վրա

ԱՄՆ-ի 54 կոնգրեսական նամակ է հղել նախագահ Ջո Բայդենին՝  կոչ անելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա մարդու իրավունքների հարցում, հաղորդում է ermenihaber-ը:

Նամակում սենատորներն անդրադարձել են Թուրքիայի իշխանությունների կողմից ընդդիմության և լրագրողների նկատմամբ կիրառվող քաղաքականությանը:

Չի անտեսվել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը, որն առաջացել է ռուսական արտադրության Ս-400 զենիթահրթիային համակարգերի ձեռք բերման պատճառով: Նշվում է, որ  չնայած Էրդողանի կառավարությանն ուղղված ԱՄՆ-ի բոլոր զգուշացումներին, Թուրքիան, այնուամենայնիվ, շարունակում է գնել ռուսական համակարգերը:

Սենատորները հայտնել են նաև, որ Էրդողանի արտաքին քաղաքականությունն ավելի ռազմատենչ է դարձել և որպես օրինակ են բերել Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները:

Նրանք նաև փաստել են, որ արցախյան պատերազմում Թուրքիան խրախուսել է Ադրբեջանին բռնություն գործադրել հայերի դեմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում