ԳԳայանե Թամամյան

ԱԺ փոխնախագահը Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտադրել է ռազմագերիների վերադարձի հրատապության հարցը

ԱԺ փոխնախագահը Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտադրել է ռազմագերիների վերադարձի հրատապության հարցը
Այսօր հանդիպել եմ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Շնորհավորել եմ նրան նշանակման կապակցությամբ։ Շնորհակալություն եմ հայտնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Չինաստանի ցուցաբերած օժանդակության համար։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: 
 
«Խոսել ենք նաև 44-օրյա պատերազմի, դրա աղետալի հետևանքների մասին, շեշտադրել եմ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձի հրատապության հարցը, ինչպես նաև 30-ամյա կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Դեսպան Ֆան Յոնգն իր հերթին կարևորեց հրադադարի հաստատումը և հույս հայտնեց, որ չլուծված խնդիրները կկարգավորվեն:
 
Անդրադարձել ենք նաև ՀՀ-Չինաստան ուղիղ չվերթի գործարկման, մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հարցերին: Ավելին, տնտեսական ապաշրջափակումն ու տարածաշրջանային հաղորդակցության վերականգնումը կարող են համագործակցության նոր հեռանկարներ բացել»,- գրել է ԱԺ փոխխոսնակը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում