ՆՆարեկ Սահակյան

Ըմբշամարտի աշխարհի 2022թ. առաջնության անցկացման վայրը փոխվել է

Ըմբշամարտի աշխարհի 2022թ. առաջնության անցկացման վայրը փոխվել է

Ըմբշամարտի աշխարհի 2022 թվականի առաջնությունը Կրասնոյարսկից տեղափոխվել է Բելգրադ, որը պետք է ընդուներ 2023-ի առաջնությունը, բայց ռուսական սպորտի նկատմամբ ընդունած պատժամիջոցների պատճառով երկիրը 2 տարով զրկվել է մրցաշարն անցկացնելու իրավունքից:

UWW-ի բյուրոն որոշել է ԱԱ-ն Ռուսաստանում անցկացնել 2023 թվականին, քաղաքը կորոշվի առաջիկա ամիսներին: Այդ առիթով UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը ասել է, որ նրանք հարգում են սպորտային Արբիտրաժային դատարանի որոշումն ու WADA-ի դիրքորոշումը, և դրա հետ կապված փոփոխություն են կատարել:

«Վերջերս Բելգրադում հիանալի է անցկացվել անհատական գավաթի խաղարկությունը, իսկ Ռուսաստանը լավ կկազմակերպի մրցաշարը 2023-ին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ 2023 թվականի աշխարհի առաջնությունը Փարիզի Օլիմպիական խաղերի գլխավոր վարկանշային մրցաշարն է լինելու:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում