ՄՄարիամ Մխիթարյան

Արցախում նոյեմբերի 23-ից մինչ այժմ չպայթած զինամթերքից մաքրվել է 1191.3 հա տարածք

Արցախում նոյեմբերի 23-ից մինչ այժմ չպայթած զինամթերքից մաքրվել է 1191.3 հա տարածք

Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Արցախ է վերադարձել 41 տեղահանված: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 2020 թվականի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 351 մարդ:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի սակրավորները շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ՝ 2020թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1191.3 հա տարածք, 350 կմ ճանապարհ, 1170 բնակելի շենք, ներառյալ՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24,181 պայթուցիկ առարկա: Խաղաղապահները 28 հայ ուխտավորի Ստեփանակերտից ուղեկցել են Դադիվանք: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում