Քննիչները հերքել են Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առաջացման վարկածներից մեկը

Քննիչները հերքել են Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առաջացման վարկածներից մեկը

«Մեքենայի կայանումը Ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ տեղի չի ունեցել»,- հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը։ Նա հենց պատահարի օրը հայկական պատվիրակության հետ միասին եղել է դեպքի վայրում:

Ռուսաստանի տարբեր հիվանդանոցներում այս պահին գտնվում է չորս քաղաքացի, որոնցից մեկը ավտոբուսի երկրորդ վարորդն է: Նրան արդեն վաղը կտեղափոխեն Հայաստան, իսկ մեր երկիր ժամանած ուղևորները երևանյան հիվանդանոցներում ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն իր հերթին անդրադարձել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում» կատարված փոփոխություններին ու լրացումներին և հավելել, որ Օրենսդիրում առաջին ընթրեցմամբ այն հաստատվել է. օրենքի ուժ ստանալու դեպքում՝ այն կնպաստի ճանապարհատրասնպորտային պատահարների քանակի նվազեցմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում