ԱԱրման Գալոյան

«Եվրանեսթի» Հայաստանի պատվիրակության ղեկավար է նշանակվել Վիկտոր Ենգիբարյանը

«Եվրանեսթի» Հայաստանի պատվիրակության ղեկավար է նշանակվել Վիկտոր Ենգիբարյանը

«Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթում», Հայաստանի պատվիրակության ղեկավար նշանակվեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ փոխարինելով պատգամավորական մանդատը վայր դրած Գայանե Աբրահամյանին:

«Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺԽՈ-002-Ա որոշման հավելվածում «Գայանե Աբրահամյան Պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Վիկտոր Ենգիբարյան Պատվիրակության ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերով»,- ասված է ԱԺ խորհրդի որոշման մեջ:

Նույն որոշմամբ` պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Կորյուն Մկրտչյանին «Եվրանեսթ»-ի պատվիրակությունում փոխարինեց խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում