ՄՄարիա Գաբրիելյան

Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են իրականացրել երկրի ՊՆ շենքի դիմաց

Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են իրականացրել երկրի ՊՆ շենքի դիմաց

Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների ծնողները բողոքի ցույց են կազմակերպել իրենց երկրի պաշտպանության նախարարության դիմաց:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից, սակայն, որևէ արձագանք չի եղել: Անհետ կորած զինծառայողների ծնողներից շատերը ցույցի ընթացքում որպես միակ ելք մատնանշել են Հայաստանի իշխանություններին դիմելը:

Նրանք Հայաստանի իշխանությունից խնդրել են օգնել գտնել իրենց անհետ կորած հարազատներին: Ցույցի մասնակիցները դժգոհել են, որ Ադրբեջանի ՊՆ-ից իրենց չեն ընդունում և չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում