ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանի մրցակիցները սահմանադրությունը վերաշարադրելու մեջ թաքնված դրդապատճառներ են տեսնում

Էրդողանի մրցակիցները սահմանադրությունը վերաշարադրելու մեջ թաքնված դրդապատճառներ են տեսնում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, անցյալ շաբաթ ստանալով խորհրդարանում իր դաշնակից ծայրահեղ ազգայնականների աջակցությունը, խոստացել է վերաշարադրել երկրի սահմանադրությունը՝ տեղեկացնում է ahvalnews-ը:

Էրդողանը հայտարարել է. թե Սահմանադրությունը, որը կազմվել է 1982-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո, անհրաժեշտ է վերափոխել Թուրքիայի ժողովրդավարությունը խթանելու համար: Սակայն ըստ նախագահի մրցակիցների՝ հայտարարությունը, որը քաղաքական փոթորիկ առաջացրեց, հասարակության ուշադրությունը սայթաքող տնտեսությունից շեղելու ցինիկ հնարք է:

«Մենք երբեք չպետք է զոհ դառնանք հասարակության օրակարգը շեղելու ջանքերին: Սրա նպատակն է թույլ չտալ, որ մեր քաղաքացիները տեսնեն իրական խնդիրները Թուրքիայում»,- ասել է Ալի Բաբաջանը՝ Էրդողանի նախկին դաշնակիցն ու Էկոնոմիկայի նախարարը, որն այժմ ղեկավարում է մրցակից քաղաքական կուսակցությունը:

Անցյալ տարի դոլարի նկատմամբ լիրայի ռեկորդային ցածր ցուցանիշից հետո Թուրքիայում ավելացավ գործազրկությունը, գնաճը հասավ 15 տոկոսի: Թուրքերն ավելի աղքատացան, Էրդողանի ժողովրդականությունը կտրուկ անկում ապրեց, ընկավ հասարակության վստահությունը նախագահական համակարգի նկատմամբ:

Թուրք պաշտոնյաները վստահեցնում են, որ բարեփոխումների առաջարկները մնացել են նախագահի մտորումների շրջանակում և չի սպասվում, որ դրանք կներառեն քայլեր՝ նրա ստանձնած լիազորությունները Ազգային մեծ ժողովին վերադարձնելու վերաբերյալ: Մինչդեռ Էրդողանի առաջատար մրցակիցները հենց դա են պահանջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում