ԳԳայանե Թամամյան

Արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկն ընդդիմության կողմից դրական արձագանք չի ստացել. Մակունց

Արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկն ընդդիմության կողմից դրական արձագանք չի ստացել. Մակունց

Մեր կողմից արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկը դրական արձագանք չի ստացել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջի բացակայությանը: 

«Հանրային պահանջի ձևավորման առաջնային մեխանիզմներից մեկը քաղաքական ուժերի կողմից ներկայացվելն է: Քանի որ խորհրդարանական ընդդիմությունը և արտախորհրդարանական ընդդիմության մի մասն այդ պահանջը չի ձևավորել, նշանակում է՝ արտահերթ ընտրությունների պահանջ չկա»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենց շփումները քաղաքացիների հետ նույնպես նման պահանջի վերաբերյալ ազդակ չեն հաղորդել: 

Մակունցն ասաց, որ ընդդիմության կողմից իշխանափոխության պահանջը հնարավոր է իրականացնել միայն ընտրությունների միջոցով, և դրանով էր պայմանավորված արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկը: 

«Եթե ընդդիմությունը մտափոխվի և որոշի անդրադառնալ արտահերթ ընտրությունների հարցին, մենք պատրաստ ենք կրկին քննարկելու այն: Հիմա մենք շարունակելու ենք ճանապարհային քարտեզի իրականացման աշխատանքները և ամփոփելիս կրկին կանդրադառնանք արտահերթ ընտրությունների հարցին»,- ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ ընտրությունների չանցկացման հետ կապված բոլոր դժգոհությունները պետք է հայտնել ընդդիմությանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում