ՄՄարիամ Մխիթարյան

Պենտագոնը չի վերացնի Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու արգելքը

Պենտագոնը չի վերացնի Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու արգելքը

Ամերիկյան կողմը հերթական անգամ հայտարարել է, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար Թուրքիայի նկատմամբ կիրառված F-35 կործանիչների մատակարարման արգելքը չի վերանայվի՝ տեղեկացնում է ermenihaber-ը:

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով թեմային, ասել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր կարևոր դաշնակիցն է, սակայն Անկարայի կողմից S-400 համակարգերի գնման որոշումը հակասում է նրա պարտավորություններին որպես ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակցի: Մեր դիրքորոշումը չի փոխվել: S-400-ը անհամատեղելի է F-35-ի հետ, և Թուրքիան այդ պատճառով հեռացվել է կործանիչների ծրագրից»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում