ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել Պարսից ծոցի անվանման պատճառով

Իրանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել Պարսից ծոցի անվանման պատճառով

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը՝ Պարսից ծոցի անվան կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նրա խոսքով՝ բողոքը կապված է այն փաստի հետ, որ Twitter-ում Ռուսաստանի վարչության էջի արաբալեզու տարբերակի գրառումներից մեկում նշված է եղել «Արաբական ծոց»:

Իրանի լեռնաշխարհը և Արաբական թերակղզին բաժանող ծոցը պատմականորեն կրել է «Պարսից ծոց» անվանումը: 1960-ականներին այս փաստը վիճարկեցին արաբական որոշ երկրներ և սկսեցին օգտագործել «Արաբական ծոց» կամ պարզապես «Ծոց» տերմինները՝ առաջացնելով Իրանի դժգոհությունը:

2012-ի մայիսին Իրանը Google-ին սպառնաց դատական ​​գործընթացով, քանի որ Google Maps ծառայությունը չէր ներկայացրել Պարսից ծոց անվանումը: Ներկայումս նշվում են ծոցի երկու անվանումները:

Ռուսաստանի արտգործնախարարությունը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում