ՄՄարիա Գաբրիելյան

Իշխանություն-եկեղեցի կապը շարունակելու է ամուր և անխախտ մնալ. Արայիկ Հարությունյան

Իշխանություն-եկեղեցի կապը շարունակելու է ամուր և անխախտ մնալ. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մատուցած առաջնորդական առաջին պատարագին, որտեղ ընթերցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի նորակարգության վերաբերյալ:

 

«Թեմակալ գործունեության ընթացքում հաջողություն մաղթելով Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին՝ ուզում եմ ընդգծել, որ իշխանություն-եկեղեցի կապը շարունակելու է ամուր և անխախտ մնալ: Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս երախտագիտության խոսքս եմ հղում Պարգև Սրբազանին:

 

Տերը բոլորիս պահապան»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում