Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀովհաննես Վարդանյան

ԱՀ նախագահը հանդիպել է արցախյան մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

ԱՀ նախագահը հանդիպել է արցախյան մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 5-ին հանդիպել է արցախյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Նախագահ Հարությունյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակում կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և նախանշված ծրագրերը, որոնք միտված են Արցախի բնակիչների կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն՝ միաժամանակ կարևորելով հասարակական կազմակերպությունների դերն այս գործում։

Երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել բազմապատկել եռանդն ու ջանքերը՝ հայրենիքի առաջ ծառացած դժվարությունները հաղթահարելու համար՝ նշելով, որ ակնկալում է Հանրապետության հասարակական հատվածից նոր գաղափարներ, նախաձեռնողականություն և գործուն մասնակցություն պետականաշինության գործընթացում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում