ՄՄարիամ Մխիթարյան

Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանը հրաժարվել է ելույթ ունենալ խորհրդարանում՝ ՀՀ դեսպանի մասնակցության պատճառով

Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանը հրաժարվել է ելույթ ունենալ խորհրդարանում՝ ՀՀ դեսպանի մասնակցության պատճառով

Նիդեռլանդների և Ադրբեջանի միջև հերթական սկանդալն է հասունանում: Հաագայում Ադրբեջանի դեսպան Ֆիքրեթ Ախունդովը վերջին պահին չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը խորհրդարանական արտաքին գործերի հանձնաժողովի նիստին՝ տեղեկանալով, որ հանդիպմանը հրավիրված է նաև ՀՀ դեսպանը, հայտնում է infoteka24-ը:

Որպես փոխզիջում՝ արտաքին գործերի հանձնաժողովը դեսպաններին առաջարկել է առանձին ելույթ ունենալ և միաժամանակ ներկա չլինել հանձնաժողովի նիստին: Ըստ հանձնաժողովի նախագահ Ջոել Ֆոնդեվինդի՝ Ադրբեջանի դեսպանը հրաժարվել է նաև այդ տարբերակից և, ընդհանրապես, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ ադրբեջանական կողմի հանդիպումից:

Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, սակայն, ելույթ է  ունեցել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում